Վարչապեոտ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ նա ընդունել է հրավերը և հունիսի 24-ին կմեկնի Մոսկվա՝ ներկա լինելու երկրորդ աշխարհամարտի 75-ամյակի Հաղթանակի շքերթին, որը հետաձգվել էր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...